Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը»՝ մի փոքր «հայաֆիկացված» ու կանանց իշխանության ներքո…

🎭 Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը»՝ մի փոքր «հայաֆիկացված» ու կանանց իշխանության ներքո
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ամերիկացի բեմադրիչ Ջոն Բլոնդելի ներկայացումը պահպանում է շեքսպիրյան բնագիրը, սակայն այն մատուցում է ժամանակակից բեմական լուծումներով։ Մոնտեկյուների և Կապուլետների ընտանիքները, ինչպես նաև իշխանը ներկայացման մեջ կանայք են, իսկ բեմադրության ընթացքում հնչում են քոչարի, Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջիների» խմբերգը և «Սարերի հովին մեռնեմ» երգը։ Ներկայացումն արդեն ներկայացվել է Վերոնայի շեքսպիրյան փառատոնում։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով