Մանկատների մասին տարածված պատկերացումները սովորաբար կապված են սարսափելի երևույթ…

📚 Մանկատների մասին տարածված պատկերացումները սովորաբար կապված են սարսափելի երևույթների հետ՝ թշվառություն, բռնություն, միայնություն, լքվածություն…սակայն իրականությունն այլ է. բուլղարացի գրող Էմանուիլ Վիդինսկի
Բուլղարացի գրող Էմանուիլ Վիդինսկիի «Նորեկների տունը» պատանեկան վեպը պատմում է 13-ամյա տղայի՝ գերմանական մանկատանը անցկացրած տարիների մասին։ Հեղինակը, որն ինքն էլ 13-16 տարեկանում ապրել է նման հաստատությունում, վեպում անդրադառնում է ընկերությանը, պատկանելությանը, առաջին սիրուն, հասունացմանը և ինքնության ձևավորմանը։ Գիրքը հայերեն հրատարակվել է ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով