«Իրանի Իսլամական Հանրապետության անփոփոխ քաղաքականությունն է՝ զարգացնել և ամրապնդել հարաբերությունները հարևան երկրների հետ գործնական և ռազմավարական մակարդակներում: Անկասկած, Հայաստանը մեր երկրի հետ հարաբերությունների ընդլայնման հնարավորություններից մեկն է: Հույս ունեմ, որ մոտ ապագայում վերջնականապես կհամաձայնեցվի Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը:
Բացի երկկողմ հարաբերություններից, Կովկասում կան տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ տրանսպորտային երթուղիներ, որոնք Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանը կարող են քննարկել:
Այսօր Կովկասյան տարածաշրջանն, առավել քան երբևէ, խաղաղության կարիք ունի, և դա պետք է ապահովվի պաշտոնական սահմանների ամրապնդմամբ: Փորձը ցույց է տվել, որ արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը կարող է հանգեցնել անկայունության: Օրինակ՝ Պարսից ծոցի շրջանում տեսնում ենք, որ օտարերկրյա տերությունները եկել են, և որոշ երկրներ կարծում էին, թե նրանց ներկայությունը կարող է ապահովել իրենց անվտանգությունը, սակայն արդյունքը եղավ անկայունությունը: Այդ տերությունները միայն ձգտում են հասանելիություն ստանալ տարածաշրջանի երկրների հնարավորություններին ու ռեսուրսներին և հետապնդում են սեփական շահերը:
Հույս ունենք, որ մտքերի փոխանակումը և քաղաքական ու տնտեսական ոլորտներում երկու երկրների կայուն, հաջորդական համագործակցությունը կսպաստեն տարանցման, էներգետիկայի և այլ ուղղություններով հնարավորությունների ստեղծմանն ու կբերեն գործնական արդյունքներ:
Ամերիկացիները ռազմական ասպարեզում չեն հասել իրենց նպատակներից և ոչ մեկին Իրանի Իսլամական Հանրապետության հետ հակամարտությունում և պարտություն են կրել, իսկ քաղաքական ասպարեզում խախտել են հուշագրի իրականացման պայմանավորվածությունները՝ դրանով իսկ ևս մեկ հարված հասցնելով սեփական հեղինակությանը»:
Թողնել պատասխան