ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել«Հրապարակ» օրաթերթը գրու…

🇦🇲ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել
‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պաշտպանական համակարգում փոխանակ բանակի մարտունակությունը բարձրացնեն եւ պարզեն, թե ինչպես է ստացվում, որ ադրբեջանցի զինվորը կարողանում է մեր պաշտպանական դիրքերի կողքով աննկատ անցնել ու 16 կիլոմետր խորանալ մեր երկրի տարածքում, որոշել են ՊՆ աշխատակազմում եւ բանակային կորպուսներում աշխատող կանանց նկատմամբ խստություններ իրականացնել։
🔽Մեզ պատմեցին, որ Պաշտպանության նախարարությունից բոլոր ստորաբաժանումները գրություն են ստացել, որտեղ հրահանգված է զինվորական կանանց չշպարվել: Կին զինծառայողներին զայրացրել է այն հանգամանքը, որ գրության մեջ նշվել է` թարթիչներ չկպցնել, չշպարվել և չօգտագործել կարմիր շրթներկ:
🔴Թե այս հրահանգները որ պաշտպանական դոկտրինի մաս են կազմում եւ ում մտքի արգասիքն են, մեզ չհաջողվեց պարզել։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով