#Մեկնաբանություն Խնայում են «սեփականն» ու ապավինում Փաշինյանի «հույզերին»Երբ Ադր…

#Մեկնաբանություն
🧩 Խնայում են «սեփականն» ու ապավինում Փաշինյանի «հույզերին»
Երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե «հույզերի չեն տրվել», Հայաստանում դա փորձում են ներկայացնել որպես միջազգային իրավունքի հանդեպ Ադրբեջանի ակնածանքի փաստարկ։ Բայց իրականում հարցը միջազգային իրավունքի պաշտպանության դաշտում չէ։ Ալիևը, ըստ էության, արձանագրում է, որ Ադրբեջանը ապավինել է Հայաստանի իշխանության «հույզերին»՝ իշխանության կորստի վախին, որի հիման վրա էլ Հայաստանի հանդեպ իր հավակնություններն առաջ է մղել առանց ավելորդ ռազմական շարժերի։ Ալիևը խնայում է իր «հույզերը»՝ թերևս հաշվարկելով, որ դրանք դեռ պետք կգան։
Հակոբ Բադալյանի մեկնաբանությունը

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով