⚡️Ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը‼️«Փաստ» օրաթերթը գրում է. Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած ցնցող միջադեպը, երբ ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը մտել է տեղի բնակիչներից մեկի տուն, կրակել տանտիրուհու ուղղությամբ և վիրավորել նրան, բնականաբար, լայն արձագանք, անհանգստություն և քննարկումների ալիք է բարձրացրել ինչպես մամուլում, այնպես էլ սոցիալական ցանցերում: Պատմությունը դեռևս բազմաթիվ անպատասխան մնացած հարցեր ունի:
🔽Անշուշտ, որևէ երկրի պարագայում անհնար է լիովին բացառել առանձին միջադեպերը, սակայն հասարակությանն առաջին հերթին հուզում է բուն հարցադրումը՝ ինչպե՞ս է դա տեղի ունեցել:
🔴Փաստացի տվյալներով՝ այն հատվածը, որտեղից ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է սահմանը, ԱԱԾ Սահմանապահ զորքերի պահպանության տակ գտնվող մոտակա տեղամասից և ուղեկալներից հեռու է ավելի քան 50 կիլոմետր:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան