ԱԺ-ում քաշքշուկ է սկսվել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև, նիստն ընդմի…

ԱԺ-ում քաշքշուկ է սկսվել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև, նիստն ընդմիջվել է
Ազգային ժողովում վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև, ինչից հետո նիստն ընդմիջվել է։
Լարվածությունը սկսվել է, երբ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անջատել է ելույթ ունեցող Էդգար Ղազարյանի խոսափողը՝ հայտարարելով, որ նա օրակարգից չի խոսում։
Մինչ այդ Ղազարյանը Ռուբինյանին մեղադրել էր պետական միջոցների վատնման մեջ և պատգամավորներին կոչ արել չծախսել իրենց ստացած 250 հազար դրամ պարգևավճարը։
Խոսափողն անջատելուց հետո պատգամավորների միջև լեզվակռիվ է սկսվել, որն անցել է քաշքշուկի։ Ռուբինյանն ընդմիջում է հայտարարել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով