«Ես ոչ մեկի վրա ոչ հարձակվել եմ, ոչ ծեծել, ընդդիմադիրներին մոտենում եմ բացառապե…

⚡ «Ես ոչ մեկի վրա ոչ հարձակվել եմ, ոչ ծեծել, ընդդիմադիրներին մոտենում եմ բացառապես հանգստացնելու նպատակով»․ Վահե Ղալումյան
ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը հայտարարել է, որ իր գործողությունները նպատակ են ունեցել թուլացնել լարվածությունը։ Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից տեղից հնչած վիրավորական արտահայտություններն են ավելացրել լարվածությունը, իսկ ինքը որևէ գործողություն չի կատարել, որը կարող է իրավապահների տիրույթում հայտնվել։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով