🔴🔴🔴 Մեզանում կա մի՝ կամա, թե ակամա բավականին նենգափոխված մտայնություն: Այն է՝ հայ ժողովուրդը, նկատի է առնվում հայաստանյան հանրությունը, հավակնում է «ծովից ծովի», ակնկալում է «ծովից ծով», սպասում է դրան, եւ այլն, եւ այլն:
Սա մատուցվում է տարբեր ձեւակերպումներով իհարկե՝ խիստ կենցաղայինից՝ քաղաքագիկատակն, դրանից էլ՝ ընդհուպ ակադեմիական: Բայց, իմաստը խոշոր հաշվով նույնն է:
Բացարձակապես այդպես չէ: Եվ, այն, ինչ տեղի է ունեցել վերջին օորս տարիներին, խոսում է հենց դրա մասին: Որովհետեւ, եթե դա լիներ այդպես, ապա Հայաստանի հանրության զգալի մեծամասնությունը փողոցից տուն չէր գնա, մինչեւ չհեռացներ այն իշխանությանը, որի պաշտոնավարման շրջանում կորսվել է Արցախը:
«Ծովից ծով» երազող ժողովուրդը որեւէ կերպ չէր հանդուրժի Արցախի կորուստ:
Հետեւաբար, Հայաստանի հանրությանը վերագրել, թե ապրել ու ապրում է «ծովից ծովի» կամ «պատմական Հայաստանի» իռացիոնալ ակնկալիքով ու սպասումով, նենգափոխում է՝ կամա, թե ակամա:
Ընդ որում, «պարադոքսն» այն է, որ այդ վերագրումները առավել ինտենսիվ են դարձել եւ գործնականում հասարակական-քաղաքական որոշակի տրենդի են վերածվել հենց վերջին չորս տարիներին:
Խորքային նպատակը՝ այդ տրենդի ձեւավորման, հասկանալի է. հայաստանյան հանրությանը վերագրելով այդպիսի իռացիոնալ սպասման եւ ակնկալիքի, այդպիսի «պահանջատիրության» վրա հիմնված կենսակերպ, թավշյա կերպով այդ կենսակերպի վրա թողնել Արցախի կորստի պատասխանատվությունը: Այսինքն, իբրեւ թե՝ «պատմական Հայաստանի» սպասումն է ներկայիս պարտության ու ողբերգությունների պատճառ:
Հայաստանի հանրությունը, հայաստանյան հասարակությունը չի ունեցել եւ չունի այդպիսի սպասում եւ ակնկալիք, չի ապրել «տարածքային պահանջատիրության» հրամայականով՝ որպես քաղաքական ընթացիկ օրակարգ:
Այո, հասարակության մի որոշակի մաս գուցե ապրել է, գործել: Այո, ըստ իս դա եղել է իռացիոնալ, չհիմնավորված, անիրատեսական: Բայց, նախ, չկա որեւէ իրավական եւ բարոյական հիմք՝ մարդկանց արգելել ունենալ այդպիսի պատկերացումներ: Առավել եւս, որ այդ պատկերացումները ունեն պատմա-քաղաքական հիմք:
Երկրորդ, վերագրել դա ամբողջ հայաստանյան հանրությանը, վերստին՝ նենգափոխում է, իրականության կամա, թե ակամա խեղաթյուրում:
Այո, Հայաստանի հանրությունն ապրել է պատմական հիշողությամբ: Իսկ ինչ է՝ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի հանրությունը լինի բնորոշ ոչ թե մարդկային հանրույթին, այլ կենդանական հոտի՞ն, չունենալով պատմական հիշողություն, կապ իր անցյալի հետ:
Եվ որեւէ մեկը կարծում է, թե մարդկային հանրույթի փոխարեն կենդաննական հոտին բնորոշ վարք ու բարքով եւ կենսակերպով ապրող հանրույթները կարող են իրենց զգալ անվտա՞նք, եւ առավել եւս կարող են հոգալ իրենք իրենց անվտանգությու՞նը:
Ըստ իս, պետք է առավելագույնն անել այդօրինակ վերագրումներից եւ խոսույթից խուսփելու, հրաժարվելու համար: Որովհետեւ այստեղ կա մեկ այլ վտանգավոր հանգամանք:
Խնդիրն այն չէ միայն, որ Հայաստանի հանրության կենսագործունեության վերաբերյալ տվյալ խոսույթը կամ գնատականը հեռու են իրականությունից: Առանցքային խնդիր է եւ այն, որ այդ խոսույթը, այդ գնահատականը, դարձյալ՝ կամա, թե ակամա արժեզրկում է պատմական հիշողությունը՝ որպես պատմա-քաղաքական, սոցիալ-հոգեբանական ահռելի հետագիծ ունեցող հանրության ինքնության ու նկարագրի կարեւորագույն բաղկացուցիչ: