«Հայաստանի իշխանությունները որեւէ բան չեն արել՝ հույսը դնելով, որ այդ երեք երեխ…

🛡 «Հայաստանի իշխանությունները որեւէ բան չեն արել՝ հույսը դնելով, որ այդ երեք երեխաների մայրը ադրբեջանցի զինված ասկյարին կվնասազերծի»․ Արթուր Խաչատրյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը միանալու է «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնությանը՝ Շաքիում տեղի ունեցած դեպքն ու բանակում ինքնասպանությունների դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։
Նրա խոսքով՝ բանակում ստեղծված բարոյահոգեբանական և անվտանգային իրավիճակը պահանջում է քաղաքական ու մասնագիտական գնահատական, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնավարման հարցում նա կոշտ քննադատություն է հնչեցրել։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով