🇦🇲🇦🇿Բաքուն Երևանին առաջարկել է ԴՆԹ նմուշներ տրամադրել՝ ենթադրաբար հայ զինծառայողների աճյունները նույնականացնելու համար․ Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար🔴Խոսքը օկուպացված Արցախի տարածքներում հայտնաբերված աճյունների մասին է։
‼️Ալի Նագիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմի իրականացրած փորձաքննություններում չեն հայտնաբերվել համընկնումներ աճյունների և անհետ կորած համարվող հայկական ծագմամբ 50 անձանց ԴՆԹ-ների միջև։
☄️Նագիևը նշել է, որ այդ ԴՆԹ տվյալները Հայաստանը Ադրբեջանին փոխանցել է 2026 թվականի հունվարին։
🔽Նրա խոսքով՝ դրա դիմաց Երևանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև պայմաններ ստեղծի արխիվների բացման և վկայությունների հավաքագրման համար։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան