💥Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն🔽«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին ՔՊ վարչության նիստում նախկին իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանին (Շիշ բռնողին) կուսակցությունից հեռացնելու որոշումն ընդունվել է միաձայն, թեպետ Հայկը մի հաստափոր տրցակով է ներկայացել` իրեն արդարացնող փաստարկներով, եւ փորձել է անգամ մեղադրանքներ հնչեցնել իր որոշ կուսակիցների հասցեին, որը նա ժամանակին հրապարակել էր հայտնի եւ իր համար ճակատագրական դարձած հարցազրույցում: Սակայն դա նրա կուսակիցների վրա որեւէ ազդեցություն չի գործել, քանի որ որոշումը կայացվել է առաջին դեմքի մակարդակով, եւ դա է եղել պատճառը, որ որեւէ մեկը չի հանդգնել Փաշինյանին դեմ գնալ եւ առարկել այդ որոշմանը։
🔽Ավելին, մեր աղբյուրները կարծում են, որ Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու, առաջիկայում քրեական հետապնդումներ կսկսվեն նրա նկատմամբ, եւ Փաշինյանի հրահանգը, թե այս պատմության մեջ մեկը պետք է բանտ նստի, նաեւ հայտարարությունը, թե Հայկ Սարգսյանը ձգտում էր օլիգարխ դառնալ, իրականություն կդառնա։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան