Մյուս շաբաթ «Ռուսական երկաթուղիներ»-ի նախագահը կգա Հայաստան, «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք աշխատանքային քննարկում կունենանք, նաև որոշ հետևություններ կանենք այդ քննարկման արդյունքներով: Ես գիտեմ, որ նաև նույն Ախուրիկի ու Երասխի հատվածների վերականգնման հարցում նաև Ղազախական ընկերություն է հետաքրքրված, կքննարկենք, տարբեր հարցեր կան», — ասաց Փաշինյանը:
Թողնել պատասխան