Հայաստանում ևս մեկ ուսուցչուհի է ձերբակալվել՝ երեխային հարվածելու համար, այս անգ…

Հայաստանում ևս մեկ ուսուցչուհի է ձերբակալվել՝ երեխային հարվածելու համար, այս անգամ՝ Սյունիքի մարզում
Ոստիկանության հաղորդմամբ՝ Սիսիանում 55-ամյա ուսուցչուհին դասապատրաստման ժամանակ մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի։ Դեպքը հեռախոսով տեսանկարահանել է երեխայի անչափահաս եղբայրը։
Տղայի մայրը ոստիկանությունում հրաժարվել է կատարվածի վերաբերյալ հաղորդում տալուց։ Այդուհանդերձ, ուսուցչուհին ձերբակալվել է, դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով