ԱԱԾ-ն հերքում է, գյուղապետն ասում՝ «ենթադրյալ ադրբեջանցիների հարցով իրավապահները…

ԱԱԾ-ն հերքում է, գյուղապետն ասում՝ «ենթադրյալ ադրբեջանցիների հարցով իրավապահները զբաղվում են»

Մեղրի համայնքի մաս կազմող Կուրիսի բնակիչներից մեկն «Ազատությանը» փոխանցել է, որ երեկոյան 8:30-ի սահմաններում տեսել է 3 անծանոթ մարդկանց, սակայն, հրաժարվել այլ մանրամասներ հայտնելուց:
Կուրիսի գյուղապետ Դավիթ Օհանջանյանն էլ հայտնել է, թե ինքն անձամբ ադրբեջանցիների չի տեսել, բայց իրավապահներն այդ հարցով զբաղվում են:
Սյունիքում ադրբեջանցիների փնտրելու մասին գրել էր 24 News կայքը՝ պնդելով, թե «Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների», որոնց նկատել են Կուրիսի բնակիչները: Ազգային անվտանգության ծառայությունը «ամբողջությամբ հերքել է» այս տեղեկությունները:
🔗Մանրամասներն՝
«Ազատությունում»

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով