Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվելՔրեական ոստիկանության տվ…

🚨 Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել
Քրեական ոստիկանության տվյալներով՝ Երևանի 33-ամյա բնակիչը և 36-ամյա տղամարդը միմյանց սպանելու նպատակով նախապատրաստություններ են իրականացրել՝ ապօրինի ձեռք բերելով հրազեն։ Հակամարտությունը սկսվել է հունվարին՝ Ծաղկաձորում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, իսկ օգոստոսին կողմերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։
Իրավապահները կանխել են սպանության կատարումը։ Ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ 33-ամյա տղամարդը, նրա հայրը, ընկերը և 36-ամյա տղամարդը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության նախապատրաստության և զենքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով