«Իշխող ուժը քրեաիրավական մեխանիզմներով ու բռնաճնշումներով ֆիլտրում է դաշտը»․ Մա…

🗳️ «Իշխող ուժը քրեաիրավական մեխանիզմներով ու բռնաճնշումներով ֆիլտրում է դաշտը»․ Մամիկոն Ասլանյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ ՏԻՄ ընտրություններից առաջ և քարոզարշավի ընթացքում ընդդիմության նկատմամբ ճնշումներ են գործադրվում։ Նա այսպես է մեկնաբանել դիտորդական առաքելությունների արձանագրած՝ վարչական ռեսուրսի կիրառման և դիտորդների նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքի դեպքերը։
Ասլանյանի պնդմամբ՝ որոշ համայնքներում ստեղծված մթնոլորտի պատճառով մարդիկ խուսափում են ընտրություններին մասնակցելուց, իսկ այնտեղ, որտեղ ընդդիմադիր ուժերը միասնական թեկնածու են առաջադրել, «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է աջակցել նրանց։
aravot.am⁠ | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով