Ենթադրությունները մեղադրանքի հիմք չեն՝ արդարացում բնակարանային գողության գործովԼ…

Ենթադրությունները մեղադրանքի հիմք չեն՝ արդարացում բնակարանային գողության գործով
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով բնակարանային գողության գործը, արդարացրել է մեղադրյալին՝ արձանագրելով, որ մեղադրանքը բավարար ապացույցներով հիմնավորված չէ։ Հանրային պաշտպան Արամ Մաթևոսյանը դատարանում վիճարկել է մեղադրանքի հիմքում դրված պնդումները՝ ընդգծելով, որ դեպքից յոթ օր անց գողոնը տեղափոխող մեքենայում անձի գտնվելը ինքնին չի ապացուցում նրա մասնակցությունը գողությանը։ Դատարանը հաշվի է առել պաշտպանության փաստարկները և վերացրել քաղաքացու նկատմամբ կիրառված սահմանափակումները։
Ամբողջական հոդվածը

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով