ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զ…

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զարմացել է՝ տեսնելով, որ Վաշինգտոնի միջնորդությամբ Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է պայմանավորվածություններ ձեռք բերել։
Ամերիկայի նախագահի խոսքով՝ Պուտինը տասը տարի շարունակ փորձել է կարգավորել հակամարտությունը, սակայն ապարդյուն։
Այս մասին Թրամփը պատմել է Նյու Յորք նահանգի Սիրաքյուս քաղաքում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ընթացքում։
«Նախագահ Պուտինն ինձ ասաց. «Չեմ կարող հավատալ, որ ձեզ հաջողվել է կարգավորել այս հակամարտությունը։ Ես տասը տարի փորձել եմ դա անել»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով