🔹 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցը: Նա նշել է, որ մեծ ուշադրություն են դարձրել երկկողմ հարաբերություններին, ռուս-ուկրաինական հակամարտությանը և դրա կարգավորման հեռանկարին։ Անդրադարձ է եղել Իրանի շուրջ զարգացումներին:
«Էներգետիկ ոլորտի վիճակը քննարկելիս ռուսական կողմը վերահաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթ ու նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը»,- ընդգծել է Կրեմլի ղեկավարը:
Նրա խոսքով՝ պայմանավորվել են նաև շարունակել տարբեր ծառայությունների մակարդակով երկկողմ շփումները:
Թողնել պատասխան