Նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացնելու համար պետք է ավելի շատ գումար է հարկավոր, քան ասում է իշխանությունը: Ես կարող եմ դիտարկել միջին ժամկետ ծախսերի կտրվածքով, քանի որ գնահատականը, որը տրված է ուղեկցող փաստաթղթում, տասնյակ միլիարդների է հասնում և իմ հաշվարկների նվազագույնով շուրջ 55-60 միլիարդ է: Որոշ պատգամավորներ, նախագծի հեղինակներ ասում են, որ իրականում ծախսը լինելու է վեց միլիարդ, բայց եղած օրենսգրքի փաթեթում ես չեմ կարող վեց միլիարդը տեսնել, ես տեսնում եմ տասն անգամ ավելին: [Վաչե Գաբրիելյան] |pastinfo.am|