Հայաստանից գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները գրեթե չեն ազդել ռուսական շու…

Հայաստանից գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները գրեթե չեն ազդել ռուսական շուկայի վրա, սակայն խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է «Ռուսպրոդսոյուզ» միության գործադիր տնօրեն Դմիտրի Վոստրիկովը։
Նրա խոսքով՝ հայկական արտադրանքի մասնաբաժինը Ռուսաստանի ներմուծման մեջ, կախված ապրանքատեսակից, կազմել է 1-7 տոկոս, ուստի սահմանափակումները էական ազդեցություն չեն ունեցել գների և տեսականու վրա։
Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսից սահմանափակումներ է մտցրել Հայաստանից որոշ գյուղատնտեսական, ձկնային, իսկ հուլիսի վերջից՝ նաև կաթնամթերքի մատակարարումների նկատմամբ։ Գերատեսչությունը սահմանափակումները բացատրել է արտադրանքի որակի վերահսկողության հետ կապված խնդիրներով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով