«Տվեք մեզ 60-օրյա հրադադար, և մենք կկազմակերպենք ընտրություններ». ԶելենսկիԵթե Ռո…

«Տվեք մեզ 60-օրյա հրադադար, և մենք կկազմակերպենք ընտրություններ». Զելենսկի
Եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա հրադադարի, ապա Ուկրաինայում նախագահական ընտրություններ կկազմակերպվեն, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ արձագանքելով ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հայտարարություններին:
Երեկ Թրամփը Հայաստարել էր, որ Ուկրաինայում նոր նախագահ ունենալու ժամանակն է: «Ես առաջարկում եմ նրանց նոր առաջնորդ ընտրել, ով կարող է գործարք կնքել», — ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ «ինչ-ինչ պատճառներով (Զելենսկին) երբեք դա չի անում»։
«Խնդրում եմ, փոխանցեք Պուտինին. տվեք մեզ երկու ամիս՝ 60 օր լիակատար հրադադար, և մենք կկազմակերպենք ընտրություններ», — ասել է Զելենսկին ABC հեռուստաալիքի «This Week» հաղորդման եթերում։
«Ժամանակն է, որ Ուկրաինան նոր առաջնորդ ունենա, Զելենսկին չափն անցել է». Իլոն Մասկ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ «ժամանակն է՝ Ուկրաինան ընտրի նոր նախագահ»։ «Զելենսկին չափն անցել է», — գրել է ամերիկացի…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով