Շիրակի մարզում նոր կարկտահարություն է գրանցվել. հունիսի 27-ին կարկտահարության հետևանքով տուժել են մարզի Ամասիա և Ախուրյան տարածաշրջանների գյուղական համայնքները: Շուրջ 20 րոպե տևած կարկուտը վնասել է 14 համայնքի գյուղացիական տնտեսությունների մրգատու ծառերը, բանջարաբոստանային կուլտուրաներն ու ցանքատարածությունները։ Iarmenpress.amI