«Եթե TRIPP-ը չի լինում, հայ ժողովուրդը ապագա չի՞ ունենում»․ Արմեն ԱշոտյանՀՀԿ փո…

💬 «Եթե TRIPP-ը չի լինում, հայ ժողովուրդը ապագա չի՞ ունենում»․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի ապագան TRIPP նախագծի հետ կապելու մոտեցումը՝ հարցնելով՝ ի՞նչ կլինի, եթե նախագիծը չիրականանա կամ ապագայում վտանգվի։
Աշոտյանի խոսքով՝ որևէ երկրի ապագա չպետք է կախված լինի մեկ ենթակառուցվածքային ծրագրից։ Նա նաև պնդել է, որ իշխանությունը փորձում է փոխել ազգային ինքնության ու պատմական հիշողության ընկալումը՝ ապագայի պատկերացումները վերափոխելու համար։
aravot.am⁠ | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով