⚖️ «Ֆինանսական ճգնաժամի մեղքը իմն է»․ Գայանե Գասպարյանը՝ Արմեն Աշոտյանի գործով
Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը դատարանում հայտարարել է, որ համալսարանում աշխատավարձերը երկու անգամ 20%-ով բարձրացնելու որոշման պատասխանատվությունն ինքն է ստանձնում։ Նրա խոսքով՝ մեղադրական եզրակացության մեջ աշխատավարձերի բարձրացման չափը սխալ է ներկայացված։
Գասպարյանը նաև կասկածի տակ է դրել մեղադրանքի հիմնավորումները՝ նշելով, որ համալսարանի գույքի վաճառքից ստացված գումարները մուտքագրվել են պետական բյուջե։ Գործով մեղադրյալների պաշտպաններն էլ պնդել են, որ պետությանը գույքային վնաս չի պատճառվել։
aravot.am | @aravot

Թողնել պատասխան