«Կամ դա անենք հանձնաժողովի շրջանակներում, կամ պետք է ստեղծվի նոր քննիչ հանձնաժո…

🏛️ «Կամ դա անենք հանձնաժողովի շրջանակներում, կամ պետք է ստեղծվի նոր քննիչ հանձնաժողով»․ Նարեկ Կարապետյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը առաջարկել է քննիչ հանձնաժողովի միջոցով ուսումնասիրել բանակում տիրող իրավիճակն ու անվտանգային խնդիրները՝ պատասխանատուներին պարզելու համար։
Կարապետյանի խոսքով՝ պետք է պարզել, թե ինչու Շաքիում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելու դեպքը ժամանակին չի կանխվել։ Գեղամ Մանուկյանն էլ հարց է բարձրացրել՝ ո՞ր կառույցն է պատասխանատու զինծառայողի՝ ՀՀ տարածք անցնելու համար՝ ԳՇ-ն, թե՞ ԱԱԾ սահմանապահ զորքերը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով