🇦🇲 ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցում նոր լուծումներ են առաջարկվում. ՆԳ փոխնախարարը՝ արցախցիների մասին
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 45 հազար մարդ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն, իսկ քաղաքացիություն ձեռք բերելու դիմումների թիվը գերազանցում է 53 հազարը։ Նա նշել է, որ քաղաքացիության գործընթացը պարզեցնելու նպատակով քննարկվում են նոր լուծումներ, մասնավորապես՝ ծննդյան վկայական չունեցող անձանց փաստաթղթային խնդիրների կարգավորման ուղղությամբ։ Արդեն կիրառվում է ծննդյան փաստը նոտարական կարգով հաստատելու մեխանիզմը, իսկ նախատեսվում է նաև համապատասխան տուրքերից ազատելու հնարավորություն։
Ամբողջական հոդվածը

Թողնել պատասխան