Ֆրանսիան ցանկանում է դառնալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանքային պաշարների շահագործմ…

🇫🇷🇫🇷🇫🇷Ֆրանսիան ցանկանում է դառնալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանքային պաշարների շահագործման շուրջ քննարկումների մաս, որոնք անցկացվում են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համատեքստում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուն Franceinfo ռադիոկայանին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Փարիզը դեռ 2024 թ. հոկտեմբերից Կիևի հետ քննարկումներ է ունեցել ուկրաինական օգտակար հանածոների օգտագործման շուրջ՝ Ֆրանսիայի պաշտպանական արդյունաբերության համար։ Ըստ Լեկոռնյուի՝ իր «հաղթանակի պլանում» Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ներառել է հազվագյուտ հողային մետաղների շահագործման թեման և մի շարք առաջարկներ է արել ոչ միայն ԱՄՆ-ին, այլևս Ֆրանսիային։
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *