🔹ՆԳՆ-ն չի ընդունում, թե Սիսիանի ոստիկաններն ուշ են հասել Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կողմից զինված հարձակման ենթարկված Անի Ավետիսյանի տուն, գրում է Ազատությունը
📌Ի պատասխան «Ազատության» հարցման՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։05-ին, Ավետիսյանը զանգահարել է Շաքին սպասարկող համայնքային ոստիկանի բջջային հեռախոսին։ Ոստիկանն այդ պահին հերթապահության չի եղել, նախորդ օրվա ծառայությունից հետո հանգստացել է Սիսիանի իր տանը, սակայն, ըստ ՆԳՆ-ի, զանգից տասը րոպե էլ չանցած՝ հասել է դեպքի վայր։ Ավելին՝ այստեղ։
🔹Իմ երեխեքին էդ գազանի ճիրաններից եմ հանել, հենց սկզբից ձեռքս վնասել է, էլ ուժ չեմ ունեցել ինչ-որ բանի, Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակման մասին
Թողնել պատասխան