«219 զոհվածի և 22 անհետ կորածի ընտանիքների մասին ոչ ոք չի խոսում»․ արցախցիները՝…

💔 «219 զոհվածի և 22 անհետ կորածի ընտանիքների մասին ոչ ոք չի խոսում»․ արցախցիները՝ Հայկազովի պայթյունի զոհերի կարգավիճակի մասին
ԱԺ-ում արցախցիների խնդիրների քննարկման ժամանակ Ալյոնա Գրիգորյանը բարձրաձայնել է Հայկազովի վառելիքի պահեստի պայթյունից զոհվածների և անհետ կորածների ընտանիքներին հատուկ կարգավիճակ տրամադրելու հարցը։ Նրա խոսքով՝ դեպքից երեք տարի անց կառավարությունը դեռ որոշում չի ընդունել, իսկ ընտանիքները ծանր սոցիալական վիճակում են։
Արսեն Թորոսյանը նշել է, որ զոհվածների ընտանիքները ստանում են կերակրողին կորցնելու նպաստ, իսկ անհետ կորածների դեպքում անհրաժեշտ է իրավական կարգավիճակի հաստատում։ Տուժած ընտանիքները պահանջում են, որ զոհերը ճանաչվեն պատերազմի հետևանքով զոհվածներ։
aravot.am⁠ | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով