«Գոլոս Արմենիիի» նոր սեփականատերը խոստանում է չմիջամտել խմբագրական քաղաքականութ…

📰 «Գոլոս Արմենիիի» նոր սեփականատերը խոստանում է չմիջամտել խմբագրական քաղաքականությանը
Փաստաբան Սամվել Կարախանյանը, որը 2025 թվականից «Գոլոս Արմենիի» թերթի սեփականատերն է, հայտարարել է, որ իր թիմը չի միջամտել թերթի խմբագրական քաղաքականությանը։ Նրա խոսքով՝ լրատվամիջոցը չպետք է որևէ քաղաքական ուժի կցորդ լինի։
Հոկտեմբերի 1-ից թերթի գլխավոր խմբագիր է դարձել Լիանա Գյոզալյանը՝ փոխարինելով Ֆլորա Նախշքարյանին։ Կարախանյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել թերթի գործունեությունը և հասարակական-քաղաքական թեմաները լուսաբանել՝ զերծ մնալով անձնական հակասություններից ու վիրավորանքներից։
aravot.am⁠ | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով