☄️ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերին․ «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնեն 5 նախկին հանրապետականներ🔴Hetq.am-
ը գրում է. Եղեգնաձոր համայնքի գործող ղեկավար Դավիթ Հարությունյանը, որը մինչ այս ընտրությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր ներկայացնում, այս անգամ գլխավորում է իշխանամետ «Հանրապետություն» կուսակցության ավագանու ընտրացուցակը։
‼️ՔՊ կուսակցությունն այս համայնքում ներկայացնում է Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։ 1996թ․-ից, արդեն 30 տարի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Հուսիկ Սահակյանը 2017թ․-ին նույնպես Արենի համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էր «Հայաստանի Հանրապետական կուսակցության» (ՀՀԿ) կողմից։ 2022թ․-ի ընտրությունների ժամանակ նա արդեն ներկայացնում էր ՔՊ կուսակցությունը։
⚡️Գորիսի հետ միավորված Տաթև և Տեղ համայնքների գործող ղեկավարները չեն առաջադրվել։ «Համերաշխություն» ընտրական դաշինքում միավորված «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունների ավագանու ընտրացուցակն այստեղ առաջնորդում է Գորիս համայնքի գործող ղեկավար Առուշ Առուշանյանը։
🔽Այս անգամ նա մրցակցելու է «Ապրելու քվե» կուսակցությունների դաշինքի հետ, որում միավորվել են «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Հայաքվե» նախաձեռնության հիմքի վրա ստեղծված «Հայկական քվե» կուսակցությունը։
#ՍերժաՆիկոլականԿլան 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան