🇺🇦🇷🇺 Ռուսաստանը շարունակում է Կիևի և ուկրաինական այլ խոշոր քաղաքների ռմբակոծությունները🔴 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներն ու «Գերան-4/5» ռեակտիվ ԱԹՍ-ները հարվածել են թիրախներին Կիևում, Դնեպրոպետրովսկում, Խմելնիցկիում, ինչպես նաև Պոլտավայի, Խարկովի և Սումիի մարզերում։
🔴 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտնել է, որ «գործընկերները դարձյալ չեն տեղեկացրել բալիստիկ հրթիռների արձակման մասին»։ Խոսքը Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին է։
🔴 Միևնույն ժամանակ, ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակում է ընթանում նաև Ռուսաստանի մարզերի, այդ թվում՝ մայրաքաղաքի ուղղությամբ։
🔴 Այսպես, Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը հայտնել է Մոսկվայի մատույցներում արդեն ավելի քան 30 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան