ՍԴ-ն այսօր նոր նախագահ կընտրի
Սահմանադրական դատարանի 9 անդամներն այսօր իրենց կազմից նախագահ կընտրեն: Օրվա երկրորդ կեսին՝ 16.00-ին, ծրագրված է աշխատակարգային նիստ, որի ընթացքում նախ կլինեն առաջադրումներ ու ինքնառաջադրումներ, ապա՝ տեղի կունենա գաղտնի քվեարկությունը:
Հոկտեմբերի 12-ին լրացել է ՍԴ-ի նախագահի պաշտոնում Արման Դիլանյանի պաշտոնավարման 6-ամյա ժամկետը։ Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր ևս 4 տարի: Բայց նորից առաջադրվելու իրավունք չունի:
8 դատավորներից որևէ մեկը հստակ չի հայտարարել առաջադրման մասին:

Թողնել պատասխան