«Գյումրու օր ասելով՝ միայն համերգ եք պատկերացնում»․ ՔՊ-ականը՝ քաղաքային իշխանու…

🎭 «Գյումրու օր ասելով՝ միայն համերգ եք պատկերացնում»․ ՔՊ-ականը՝ քաղաքային իշխանությանը
Գյումրու ավագանու նիստում ՔՊ խմբակցության քարտուղար Էդգար Բաղդասարյանը քննադատել է քաղաքային իշխանությանը՝ Գյումրու տոնը Սամվել Կարապետյանի միջոցներով կազմակերպելու համար։ Նրա խոսքով՝ Գյումրու տոնը միայն համերգ չէ, և քաղաքին հարիր միջոցառումներ պետք է կազմակերպվեն՝ հաշվի առնելով նրա մշակութային ժառանգությունը։
Քննարկման ընթացքում վիճաբանություն է ծագել նաև Ամանորի կազմակերպման և բարերարների ներգրավման շուրջ։ Քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը հակադարձել է ՔՊ-ականներին՝ առաջարկելով, որ այս անգամ իրենք դիմեն իրենց բարեգործներին։
aravot.am⁠ | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով