Ռուսաստանի գլխավոր դատախազությունը ուղարկել է հաղորդագրություն, որում տեղեկացնում է, որ ստացել է Հայաստանի դատախազության հայցը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի արտահանձնման և նրան քրեական պատասխանատվության կանչելու վերաբերյալ։ Այս պահին կատարվում է ստուգում՝ արտահանձնման հետ կապված։ |azatutyun.am|