Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընտրություններին ըն…

⚡️Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում
‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընտրություններին ընդառաջ, Արտաշատի համայնքապետարանը որոշել է հանդիսավոր պայմաններում Արտաշատի հիմնանորոգված քաղաքային լճի բացման արարողությունն անել։ Նախատեսում են լճում թղթից պատրաստված նավակներ բաց թողնել։
🔽Մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը եւս պատրաստվում է ներկա գտնվել միջոցառմանը՝ ապահովելով միջոցառման հնչեղությունը՝ ընտրությունների շեմին։
🔴Վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մասնակցել միջոցառմանը։ Նա ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց․ «Եթե մասնակցելու լինի, անպայման կտեղեկացնենք»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով