«Տուժողը դառնում է մեղավոր, մեղավորը՝ տուժող»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ծառուկյանի գո…

⚖️ «Տուժողը դառնում է մեղավոր, մեղավորը՝ տուժող»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ծառուկյանի գործի մասին
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գառնիկ Դանիելյանը Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ հայտարարել է, որ Հայաստանում արդարադատության փոխարեն որոշվում է՝ ով պետք է մեղադրյալ դառնա կամ հայտնվի կալանքի տակ։ Նրա խոսքով՝ սկզբունքային դիրքորոշում ունեցող մարդիկ հետապնդվում են, և ճնշումների են ենթարկվում նաև նրանց ընտանիքներն ու մերձավորները։
Դանիելյանը նաև պնդել է, որ ԵԽԽՎ զեկույցը փաստում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ իշխանությունների հետապնդումները՝ հավելելով, որ այդ պայմաններում Ազգային ժողովի լեգիտիմության հարց է առաջանում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով