Արտակարգ դեպք` «Մուլտի Ուելնեսում». ինչու՞ է շտապօգնություն ժամանել
MakaryanNews-ի տեղեկություններով` քիչ առաջ շտապօգնություն է ժամանել Գագիկ Ծառուկյանից խլված «Մուլտի Ոուելնես» սպորտային համալիրում: Նախնական տեղեկությամբ` լողավազանում լողացող երեխաներ են վատացել, և շտապօգնությունը առաջին բուժօգնություն է ցուցաբերել նրանց:
Ներսում տարածված խոսակցությունների համաձայն` ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը, որ երեխաների ինքնազգացողությունը վատացել է, սկսել են խեղդվել:
Մասնավորապես, երեխաների լողի դասի ժամին է դեպքը տեղի ունեցել, խմբով դասի են եղել, և քլորի մեծ քանակությունից նրանց ինքնազգացողությունը վատացել է, տեղում էլ բժիշկ չի եղել, որ առաջին բուժօգնություն ցույց տա, և շտապօգնություն են կանչել: Ժամանած բժիշկները երեխաներին թթվածին են մկացրել:

Թողնել պատասխան