Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում մեկնարկած բնապահպանական նախ…

❗🌍 Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում մեկնարկած բնապահպանական նախաձեռնությանը
Երևանում՝ COP17-ին ընդառաջ, Հայաստանն ու Կոլումբիան պաշտոնապես մեկնարկել են Վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված գործողությունների կոալիցիան (CARES), որին միացել է 16 երկիր։
🌿 Նախաձեռնությանը հրապարակայնորեն աջակցել է աշխարհահռչակ դերասան և բնապահպան Լեոնարդո Դի Կապրիոն։
💰 Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի փոխանցմամբ՝ Bezos Earth Fund-ը և Re:wild-ը համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում նախնական 500 մլն դոլարի հանձնառությամբ աջակցում են 30 երկրում անհետացման վտանգի տակ գտնվող կամ վայրի բնության մեջ արդեն անհետացած 100 տեսակի վերականգնմանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանը դառնում է կենսաբազմազանության պահպանության միջազգային նախաձեռնությունների և գործնական համագործակցության կենտրոն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով