4 երեխա և 1 մեծահասակ բուժօգնություն են ստացել «Երևան ուելնես» մարզաառողջարանայի…

🔹4 երեխա և 1 մեծահասակ բուժօգնություն են ստացել «Երևան ուելնես» մարզաառողջարանային համալիրի («Մուլտի ուելնես») լողավազանում քլորի մեծ չափաբաժնի պատճառով, Սպուտնիկ Արմենիային հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը
📌«Բուժօգնություն է ցուցաբերվել հինգ անձի, որոնցից 4-ը երեխաներ են, իսկ 1-ը մեծահասակ (նա ազգությամբ հնդիկ է, աշխատակիցներից մեկն է)։ Անվտանգության նկատառումներից ելնելով դեպքի վայր է կանչվել շտապօգնության բրիգադ ու անձանց տրամադրվել է լրացուցիչ թթվածին` ապահովության համար»,–ասել է Ազարյանը։
🔹«Երևան ուելնես» (նախկին «Մուլտի ուելնես») մարզաառողջարանային համալիրում լողավազանում քլորի չափից ավելի արտահոսք է եղել, ապահովության համար ենք շտապօգնություն կանչել, Սպուտնիկ Արմենիային հայտնել են համալիրից

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով