Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ«Ժողովու…

☄️Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ
🔽«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքում սպասվում է թեժ ընտրապայքար։ Գործող համայնքապետ Դավիթ Սարգսյանը կրկին հավակնում է պահպանել պաշտոնը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակցությամբ։
‼️Սակայն այս ընտրությունները պարզապես համայնքապետի հերթական ընտրություն չեն․ Դիլիջանում պայքար է գնում նաև քաղաքական ազդեցության, ընդդիմադիր ուժերի հնարավորությունների և գործող իշխանության վերարտադրվելու հեռանկարների շուրջ։
⚡️Դավիթ Սարգսյանի անունը հանրության լայն շրջանակներին հայտնի է դարձել նաև անձնական գործում սեռի վերաբերյալ «արու» գրառման պատճառով։ Այդ ձևակերպումը ժամանակին հանրային քննարկումների և քննադատության առիթ էր դարձել՝ համայնքապետին պահելով սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
💥Սակայն Սարգսյանի շուրջ քննարկումները չեն սահմանափակվել այդ պատմությամբ։
Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժ է կիրառել Դավիթ Սարգսյանի նկատմամբ՝ համայնքային հողամասի օտարման հետ կապված շահերի բախման հարցով։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով