Ռուբեն Նազարեթյանը Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում«Հրապարակ» օրաթերթը գրում…

⚽☄️Ռուբեն Նազարեթյանը Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում
🔽«Հրապարակ» օրաթերթը գրում է. Դեկտեմբերին տեղի է ունենալու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ժողովը, որի ժամանակ ՀՖՖ նոր նախագահ եւ գործադիր կոմիտե են ընտրվելու:
‼️Ֆուտբոլային եւ ֆան ակումբները դեմ են գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի վերընտրվելուն, անգամ «Նոա» ֆուտբոլային ակումբն իր մարզադաշտի բացմանը չէր հրավիրել նրան, մինչդեռ ներկա էին մի շարք ՔՊ-ական պատգամավորներ։ Մելիքբեկյանը հուլիսին ասել էր, որ չի դիտարկում կրկին առաջադրվելու հարցը:
💥ՀՖՖ նախագահի պաշտոնում իշխանությունը դիտարկում է Դենիս Ջորկաեֆի` հայտնի ֆուտբոլիստի եղբոր թեկնածությունը: Սակայն կան մարդիկ, որ չեն հրաժարվել այդ յուղոտ պաշտոնը զբաղեցնելու մտքից: Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգն էլ է փորձում պահպանել ՀՖՖ-ի կառավարման լծակները, մասնավորապես` Մելիքբեկյանի խորհրդական, Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի միջոցով։ Չնայած ֆուտզալը ֆուտբոլի հետ կապ չունի:
⚡️Մեր տեղեկություններով, Նազարեթյանը պատրաստվում է առաջիկայում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ եւ «դաբրո» ստանալ: Ֆանատների FAF ակումբը դեմ է նաեւ Նազարեթյանի թեկնածությանը:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով