Հանքարդյունաբերության զարգացմանը Հայաստանում խանգարում են բյուրոկրատիան և ներդր…

⛏️ Հանքարդյունաբերության զարգացմանը Հայաստանում խանգարում են բյուրոկրատիան և ներդրումների անկանխատեսելիությունը
Ալեքսանդր Շաղիկյանի խոսքով՝ մինչև 2040 թվականը պղնձի համաշխարհային պահանջարկը կարող է աճել 7 մլն տոննայով, մինչդեռ 2025-ին նոր հանքերի երկրաբանական հետախուզումների ծավալը նվազել է 8%-ով։ Նա կարևորել է ներդրումային ծրագրերի վերաբերյալ հստակ և արագ որոշումների ընդունումը։
ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ նշել է, որ թույլտվությունների տրամադրման ձգձգումները և կարգավորումների անկանխատեսելիությունը խոչընդոտում են ներդրումներին։ Նա առաջարկել է վերանայել նաև համայնքային լսումների դերը՝ դրանք դիտարկելով որպես խորհրդատվական, այլ ոչ թե արգելք սահմանող մեխանիզմ։
aravot.am⁠

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով