Անցումային արդարադատությունը, այսպես ասած, արտակարգ դատարանների ձևավորումը չէ, երբ զանազան մարդիկ կարող են հավաքվել և վճիռներ կայացնել։ Անցումային արդարադատության նպատակը անկախ դատական համակարգի ձևավորումն է։ Մյուս կողմից, անցումային արդարադատությունը նպատակ ունի ոչ թե ավելի սրել եղած խնդիրները, այլ տալ լուծումներ և հանգեցնել հանրային համերաշխության։ [ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան]