❗Ֆրանսիայում սոցիալական անհավասարության, թանկացումների և կրթական համակարգի խնդիրների դեմ ծավալված բողոքի ալիքը վերածվել է համազգային ճգնաժամի։
Մարսելում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք, իսկ Լիոնում հրդեհվել է զբոսաշրջային գրասենյակ։ Փարիզում և այլ խոշոր քաղաքներում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել։
Փարիզի դատախազության տվյալներով՝ ձերբակալվել է առնվազն 195 մարդ, այդ թվում՝ 13 անչափահաս։
Ցույցերը, որոնք սկսվել էին ի աջակցություն արվարձանային դպրոցի գործադուլավոր ուսուցիչների, արագորեն տարածվել են ամբողջ երկրում։ Դպրոցականներն ու ուսանողները հայտարարում են, որ մտադիր են շարունակել պայքարը մինչև իրենց պահանջների բավարարումը։

Թողնել պատասխան