Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցն ուղերձ…

Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցն ուղերձ է հղել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերին, CBD COP-17 համաժողովի պատվիրակներին և մասնակիցներին։
«Մենք կոչ ենք անում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերին և COP-17-ի մասնակիցներին.
— պատշաճ ուշադրություն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին,
— ապահովել տեղահանված համայնքների բովանդակային մասնակցությունը էկոլոգիական հետազոտությունների, բնապահպանական նախաձեռնությունների և էկոհամակարգերի վերականգնման ծրագրերի մշակմանը,
— ընդգծել էկոլոգիական նպատակների և մարդու իրավունքների պաշտպանության փոխկապակցվածությունը,
— շարունակել տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության հարցերի քննարկումը համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակներում՝ հաշվի առնելով կացարանի, սեփականության, մշակութային ժառանգության և բնական միջավայրի հետ կապված իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով