Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը Ֆրանսի…

🇫🇷 Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
🔥 Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում բողոքի ցույցերի ընթացքում հրկիզվել է XIX դարի քաղաքապետարանի շենքը, որը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։
🏛 Հրդեհի հետևանքով փլուզվել են աշտարակը և տանիքի մեծ մասը, ոչնչացվել է շենքի ճակատի մոտ երկու երրորդը։ Տեղական իշխանությունները կատարվածը որակել են որպես «մշակութային ժառանգության աղետ»։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
📌 1883 թվականին կառուցված քաղաքապետարանը ներառված է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում։
⚠️ Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում անցկացվել են կենսապահովման ծախսերի աճի դեմ զանգվածային բողոքի ցույցեր։ Ակցիաներն ուղեկցվել են վերջին տարիների ամենածավալուն անկարգություններով և ջարդերով։ Փարիզում և այլ քաղաքներում վնասվել են մեքենաներ ու խանութներ։ Մարսելում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարան, իսկ Լիոնում հրկիզվել է զբոսաշրջային գրասենյակի շենքը։
🇫🇷 Ֆրանսիայում բողոքի ցույցերին մասնակցել է 550 հազար մարդ, ավելի քան 1200-ը՝ ձերբակալվել 📍 Ֆրանսիայի ՆԳ նախարար Լորան Նունյեսի տվյալներով՝ հոկտեմբերի 17-ին անցկացված բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 550 հազար մարդ, այդ թվում՝ 110 հազարը՝ Փարիզում։ Աշխատանքի…

https://cdn4.telesco.pe/file/c6cc34f192.mp4?token=fAkyUB6PCZMa9g1_WuH8PfZo7nAjxYBckrb9YqjqvNgr-BdcagMnDwK7zuFZHj4z99HGi5fWxpi2jOxs1DJW_8Gt6PXHAqgR8A0S8FfWzKrftD9i1u2zR00D6CHDm0jcqchWTn8CEeA29Mf8M94kKlJXwNvgdUEXp0Sk6Ncl92VYoVF9EuCNK5D6I_HCSgoyIS_2KTHqFzbvxnVcR6dK_-APJGiNyReFkHWiXU5hb3zuQhKOfhDUhXQrnV4uMiOgLDkxbQQacSwwFpJV8Z_gxD4K3sfaRsRJYvhCjyjBjPEH0I7WrmEaTR94ce2OR2FmBUI-GxWH8hXiCSUJNi5k4g

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով