ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում զանգվածային անկարգությունների համար մեղադրել է ներգաղթյալներին՝ երկրի իշխանություններին կոչ անելով անհապաղ փակել սահմանները։«Ֆրանսիան այրվում է։ Միանգամայն այլ աշխարհից եկած մարդիկ, որոնց սրտերը լի են ատելությամբ, կործանել են երբեմնի այս մեծ երկիրը։ Փակե՛ք սահմանները և վերահսկողության տակ վերցրե՛ք իրավիճակը, քանի դեռ ուշ չէ»,
— գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Վերջին տվյալներով՝ անկարգությունների հետևանքով ամբողջ երկրում ձերբակալվել է ավելի քան 1800 մարդ։
Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում ցուցարարները հրկիզել են քաղաքապետարանի 140-ամյա շենքը։ Հրդեհը մեծ վնաս է հասցրել պատմական շինությանը, փլուզվել է նաև աշտարակը։ Քաղաքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարների միջև…
Թողնել պատասխան